Փախստականների տեղավորումը, սպասարկումը և ինտեգրումը, ներառյալ` լեզվի դասընթացները, 2016-2017թթ. գերմանական պետությանը կարժենա մոտ 50 մլրդ եվրո: Այսպիսին են հետազոտության արդյունքները, որն իրականացրել է Քյոլնի գերմանական տնտեսության ինստիտուտը (IW), փոխանցում է DPA-ն:

IW-ի տվյալներով, միայն ընթացիկ տարում նշված նպատակների համար ստիպված կլինեն ծախսել 22 մլրդ եվրո։ Այդ գումարը նախատեսվում է այն դեպքի համար, որ Գերմանիայում կտեղակայվի 1.5 մլն փախստական: Եթե երկիր ժամանող ներգաղթյալների թիվն ավելանա մինչև 2.2 մլն-ով, ապա հաջորդ ծախսերը կհասնեն 27.6 մլրդ եվրոյի:

Այդ կանխատեսումների իրականացման դեպքում 2017-ին Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին չի հաջողվի ձևավորել առանց դեֆիցիտի բյուջե, վստահեցնում են IW-ի փորձագետները, հաղորդում է DW: