Վերջին 25 տարվա ընթացքում աշխարհում առնվազն 2297 լրագրող է սպանվել, որոնք զբաղվում էին պատերազմների, հեղափոխությունների, սպանությունների եւ կոռուպցիայի լուսաբանմամբ, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ը:

Լրագրողների միջազգային դաշնության հաշվետվության համաձայն, լրագրողների սպանությունների հետ կապված իրավիճակն ամեն տարի վատանում է: Եթե 1990-ին    40 սպանություն էր գրանցվել, 2010-ից ի վեր այդ թիվը 100 սպանվածից չի նվազում: Ինչպես նշվում է, 2006-ը լրատվամիջոցների 155 աշխատակիցների սպանությամբ, այդ վիճակագրության մեջ վատագույնն է դարձել: 

Ինչպես զեկույցը մեկնաբանելով նշել է Լրագրողների միջազգային դաշնության գլխավոր քարտուղար Էնթընի Բելենջերը, սպանության տասը դեպքից միայն մեկն է հետաքննվում: Բելենջերը կոչ է անում վերջ դնել անպատժելիությանը, որը պաշտպանում է մարդասպաններին: 

Լրագրողների համար առավել անվտանգ երկիր է համարվում Իրաքը, որտեղ 25 տարվա ընթացքում ԶԼՄ-ների 309 աշխատակից է սպանվել: Երկրորդ տեղը զբաղեցրել են Ֆիլիպինները` 146 սպանված լրագրողով: Երրորդ տեղում Մեքսիկան է`  120 սպանությամբ: