Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի համալիրի շրջանում մի քանի հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ստացվող տեղեկության համաձայն, առնվազն մեկ մարդ զոհվել է:  Ինչպես հաղորդում են սոմալիական ԶԼՄ-ները, ականանետային երեք ռումբ է պայթել նախագահական նստավայրի մոտակայքում: Առայժմ երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել գնդակոծության համար: