Եվրամիությունը Ադրբեջանին 3.5 մլն եվրո է հատկացրել՝ միգրացիայի կառավարման աշխատանքների ուժեղացման համար: Այդ մասին երկուշաբթի՝ տվյալ նախագծի ու «Ապաստանի, սահմանների ու միգրացիայի հարցերով եվրոպական օրենսդրության ձեռնարկի» շնորհանդեսի ժամանակ հայտնել է Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդը:
Ինչպես հայտնում է contact.az–ը, Մալենա Մարդը նշել է, որ միգրացիայի խնդրի համատեքստում տվյալ հարցը շարունակելու է առաջնահերթություն մնալ Բաքվի ու Բրյուսելի հարաբերություններում:
Երկու տարի տեւողությամբ նախագիծը կիրականացվի մի քանի փուլերով, որոնց ընթացքում կկազմակերպվեն դասընթացներ ու այլ միջոցառումներ: Մասնավորապես Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը կտրամադրվի 400 հազար եվրո արժողութան սարքավորում, ասել է Մարդը:



























