Հյուրանոցների օնլայն ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունը կազմել է 2015 թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը: Վարկանիշը կազմված է 2015 թ. փետրվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հյուրանոցային ամրագրումների միջին օրավարձի տվյալներով:
Երեւանը 2015 թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ընտրված օտարերկրյա ամենամատչելի քաղաքների առաջին տասնյակում է: Oktogo.ru -ի տվյալներով, Երեւան են գալիս միջինը 3.5 օրով:
«2015թ. Երեւանը մտել է ամենամեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային ուղղությունների տասնյակ, ուր անհատ զբոսաշրջիկները մեկնում էին հանգստյան օրեին»,- նշել է Oktogo.ru-ի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Յակոբ Սադչիկովը:
Զբոսաշրջիկների համար ամենամատչելի տասը քաղաքներից են նաեւ լեհական Պոզնանը ու Կրակովը, իսպանական Մալագան, Հորդանանի մայրաքաղաք Ամմանը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, իտալական Պալերմոն, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւը ու Ուզբեկստանի մայրաքաղաք Թաշքենդը: Այդ քաղաքներում զբոսաշրջիկները ծախսում են օրական 10-22 դոլար:
Նյաչանգ (Վյետնամ), Քոթա Քինաբալու (Մալազիա) հանգստավայրերն առաջին տեղերն են զբաղեցնում 2015 թ. ամենամատչելի ատասահմանյան հանգստավայրերի տասնյակում:
Ամենամատչելի հանգստավայրերի լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ Բուլղարիայի ( Սոլնեչնի բերեգն ու Զոլոտիե պեսկին ), Պորտուգալիայի ( Պորտիմաո), Մայթայի ( Սլիմա ), Իսպանիայի (Լյորետ դե Մար) հանսգտավայրերը, նաեւ Հունգարիայի ( Խարկան ), Վրաստանի (Բորժոմի) ու Չեխիայի (Յանսկե-Լազնե) առողջարանները:
Ձեզ ենք ներկայացնում զբոսաշրջային ամենամատչելի քաղաքների 2015 թ. լավագույն տասնյակը, որտեղ զբոսաշրջիկները օրական 13-ից 23 դոլար են ծախսել. Պոզնան (Լեհաստան, օրական 10 դոլար), Քիշնեւ ( Մոլդովա, օրական 11 դոլար), Մալագա (Իսպանիա, օրական 13 դոլար), Ամման (Հորդանան, օրական 15 դոլար), Թաշքենդ (Ուզբեկստան, օրական 18 դոլար), Կրակով (Լեհաստան, 19 դոլար), Բաքու (Ադրբեջան, 20 դոլար), Երեւան ( Հայաստան, 21 դոլար ), Թբիլիսի (Վրաստան 22 դոլար), Պալերմո (Իտալիա, 23 դոլար):



























