Մոլդովայի Ազգային բանկի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դորին Դրեգուցանունի վրա հարձակում են իրականացրել։ Միջադեպից ոչ ոք չի տուժել։ Շենքի ճակատամասում որոտացած պայթյունից կոտրվել են ապակիները։
Դրեգուցանուն հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։
Ոստիկանության Գլխավոր տեսչության պետի տեղակալ Գեորգի Կավալյուկի խոսքով՝ միջադեպի հանգամանքները պարզում է հատուկ աշխատանքային խումբը, փոխանցում է Point.md-ը։
Բլոգեր Վյաչեսլավ Բալակչին, վկայակոչելով ՆԳՆ-ում իր աղբյուրները, հայտնում է, որ Ազգային բանկի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի վրա հարձակումը կարող է կապ ունենալ որոշ բանկերում սկսված ստուգումների հետ։
Անցյալ տարվա սեպտեմբերին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ իշխանություններին մեղադրելով երկրի բանկային համակարգում աղմկահարույց սկանդալի մեղքը Ազգային բանկի վրա բարդելու մեջ։ Դրեգուցանուն ժամանակավորապես իրականացնում է ազգային բանկի նախագահի պարտականությունները, մինչեւ խորհրդարանը ազգային բանկի նոր նախագահ նշանակի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


























