Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել երկրի սահմաններից դուրս ահաբեկչության դեմ պայքարի քննարկման նպատակով, ինչպես նաեւ հանձնարարել է շարունակել հարվածները ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:
Նշվում է, որ Ֆրանսիայի Անվտանգության խորհուրդը «Սիրիայում եւ Իրաքում ԴԱԵՇ-ի դեմ պայքարի ֆրանսիական ռազմական գործողությունների քննարկում է իրականացրել», գրում է Gazeta-ն:
«Այդ կապակցությամբ նախագահը հանձնարարել է օդային հարվածներ հասցնել ԻՊ-ի բոլոր հնարավորությունները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաեւ Ժնեւում սկսված խաղաղ բանակցությունների կապակցությամբ սիրիական չափավոր ընդդիմությանն աջակցության միջոցները:



























