Երեւանի Կիեւյան կամրջից հունվարի 30-ին կնոջ ներկայությամբ ցած նետվելով ինքնասպանություն կատարած 50-ամյա տղամարդը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրության պետ էր աշխատում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկանության կողմից  հետախուզման մեջ է եղել ոսկու յուրացման գործով, բացի այդ՝ պարտքեր է ունեցել:

Նա զանգել է կնոջն ու եղբորը, տեղեկացրել, թե որտեղ է, ասել է, որ լավ չի զգում իրեն:

Տղամարդը երկու որդի ուներ:

Հիշեցնենք, որ տղամարդը ինքնասպանություն էր գործել կեսօրին՝ ժամը 12.00-ի սահմանում: Կինը պատմել էր, որ ամուսինը կանգնել է կամրջի վտանգավոր եզրագծին եւ սպառնացել է նետվել ցած: Կինը փորձել է նրան համոզել չանել, բայց չի հաջողվել: