ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են «Մագնիտսկու ցուցակը»՝ ավելացնելով եւս 5 հոգու անուն։ Ցուցակի համար պատասխանատու ԱՄՆ Ֆիննախը այնտեղ ներառել է նաեւ Եվգենի Անտոնովին, Բորիս Կիբիսին, Պավել Լապշովին, Օլեգ Ուրժումցեւին եւ Ալեքսեյ Անիչինին։ Անիչինը մինչեւ 2011թ. հունիսը զբաղեցնում էր ՌԴ ՆԳ փոխնախարարի պաշտոնը։ Կիբիսը եւ Ուրժումցեւը ՆԳՆ քննիչներ են, Լապշովը ՆԳՆ Քննչական դեպարտամենտի վարչության նախկին ղեկավարն է, փոխանցում է «Փրայմը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը «Մագնիտսկու ցուցակը» վարում է 2012թ.-ից։ Այդ ցանկում հայտնված մարդկանց դեմ անհատական պատժամիջոցներ են գործում։
Սերգեյ Մագնիտսկին Hermitage Capital հիմնադրամի աուդիտորն էր։ 2008թ. նրան մեղադրեցին հարկերից խուսափելու մեջ եւ ձերբակալեցին։ Մագնիտսկին հենց քննչական մեկուսարանում էլ ի վերջո մահացավ։



























