Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը բողոքել է, որ ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինն իր համար «բացարձակ անըմբռնելի» է:

«Որպես պաշտպանության նախարար, իսկ հիմա նաեւ որպես ԱԳ նախարար, հետեւելով Պուտինին ես հասկացա, որ կարեւոր չէ, թե որքան երկար եք դուք հետեւում, դուք չեք կարող տեսնել, նա բացարձակ անըմբռնելի է: Մենք պատկերացում չունենք, թե ինչպիսին է Կրեմլի ռազմավարությունը: Մենք չգիտենք»,-հայտարարել է Համոնդը՝ Reuters-ին տված հարցազրուցյում:

Նա նաեւ հայտարարել է, որ դժվար է հասկանալ՝ փոխվե՞լ է Կրեմլի դիրքորոշումն Ասադին աջակցելու հարցում, թե ոչ, որովհետեւ «անհնար է կարդալ Պուտինին», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Համոնդը նույն հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները քաղաքացիական պատերազմ են հրահրում: