Թաիլանդում 36-ամյա շոտլանդացի զբոսաշրջիկը մահացել է փղի վրա նստած զբոսանքի ժամանակ: Տղամարդը որոշել է իր 16-ամյա դստեր հետ զբոսնել փղի վրա նստած: Զբոսանքի ժամանակ նրանք որոշել են լուսանկարվել, սակայն փիղն անսպասելիորեն բարկացել է եւ մի քանի հարված հասցրել զբոսաշրջիկին, որի հետեւանքով նա ստացած վնասվածքներից մահացել է: Զբոսաշրջիկի դուստրը չի տուժել: Հաղորդվում է նաեւ, որ վնասվածքներ է ստացել փղին վարողը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպը հետաքննում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Որոշ տվյալներով, կենդանու վրա կարող էր ազդել վարողի դաժան վերաբերմունքը:




























