Բրիտանական նավթագազային BP ընկերությունը տեղեկացնում է 2015 թվականին նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով գրեթե  6,5 մլրդ դոլար վնասի մասին, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերության կորուստները 6,48 մլրդ դոլար են կազմել: 2014-ի արդյունքում BP-ն հայտնել էր 3,78 մլրդ դոլար մաքուր շահույթի մասին, տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես նշել է BP գլխավոր տնօրեն Ռոբերտ Դադլին, ընկերության ղեկավարությունը շարունակում է «ձգտել նրան, որ BP-ն ադապտացվի եւ վերակառուցվի նոր պայմաններին համապատասխան»:

Հունվարի կեսին BP-ն տեղեկացրել է առաջիկա երկու տարվա ընթացքում նավթի գների շարունակվող անկման ֆոնին ավելի քան 4 հազար աշխատակից կրճատելու մտադրության մասին:

Աշխատակիցների ընդհանուր թիվը մինչեւ 2017-ի վերջ ներկայիս  24 հազարից պիտի կրճատվի մինչեւ 20 հազար մարդ: Կրճատման տակ է ընկնում նաեւ Հյուսիսային ծովի հանքավայրերում աշխատող մոտ 600 աշխատակից: