Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ­-թուրքական հարաբերություններում որեւէ դրական տեղաշարժ չի գրանցվել: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2015 թվականի հաշվետվության մեջ:

«Տարվա ընթացքում միջազգային հանրությունը շարունակել է իր աջակցությունը հայտնել հայ­թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշմանը:

Թուրքիայի նախագահը չի պատասխանել Հայաստանի կողմից Թուրքիային ուղղված եւս մեկ բարի կամքի դրսեւորմանը՝ դեռեւս 2014թ. օգոստոսին իրեն փոխանցված ՀՀ նախագահի նամակին` 2015թ. ապրիլի 24­ին այցելելու Երեւան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին միասին հարգանքի տուրք մատուցելու համար:

Փետրվարի 16­ին նախագահ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել 2009թ. ստորագրված հայ­-թուրքական արձանագրությունները»,-ասված է հաշվետվության մեջ: