Ասիական զարգացման բանկը կօգնի, Երեւանից բացի, ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում: Այս մասին փետրվարի 2-ին խորհրդարանում հայտարարեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ ներկայացնելով Քաղաքային կայուն զարգացման երկրորդ վարկավորման ծրագիրը (Sustainable Urban Development Investment Program 2): Ծրագրի արժեքը 112 մլն 960 հազար դոլար է:

Առաջին եւ երկրորդ ծրագրերով Երեւանը շրջանցող մայրուղի է կառուցվում, որպեսզի հանրապետության հարավից հյուսիս կամ կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղով տարանցմամբ Իրանից Վրաստան ուղեւորվող ծանր բեռնատարները ստիպված չլինեն մայրաքաղաք մտնել:

Ծրագրի 3-րդ տրանշը նախատեսում է ճանապարհային նախագծերի իրականացում հանրապետության այլ քաղաքներում: Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն արդեն ընտրում են քաղաքները՝ նախագծման աշխատանքներ սկսելու համար: