ԱՄՆ դաշնային կառավարության պարտքը հատել է 19 տրլն դոլարի շեմը, հայտնում է The Washington Times-ը։ Այդ շեմը հատվել էր դեռ հունվարի վերջին։ Պարտքը կազմել է երկրի ՀՆԱ մոտավորապես 103 տոկոսը։ Ընդհանուր գումարի 13.7 տրլն դոլարը հանրային պարտքն է, որը ունեն ընկերություններն ու մասնավոր անձինք։ Եվս 5.3 տրլն դոլար է կազմում Դաշնային պահուստային համակարգի առաջ Կառավարության ներպետական պարտքը։

Բարաք Օբամայի նախագահության օրոք պետության պարտքերը գրեթե կրկնապատկվել են՝ 7 տարում հասնելով 8 տրլն դոլարի։ Մոտավորապես նման դինամիկա է գրանցվել նաեւ նախորդ նախագահ Ջորջ Բուժ կրտսերի օրոք, փոխանցում է  Lenta-ն։

2015թ. նոյեմբերի 2-ին Օբաման հավանություն էր տվել կառավարության փոխառությունների լիմիտը մեծացնելուն։ Հաջորդ անգամ վարկային շեմի քննարկմանը իշխանությունները կվերադառնան 2017թ. Ենթադրվում է, որ այդ պահին պետական պարտքը կկազմի 20 տրլն դոլար։