Ոսկու գները փետրվարի 3-ի առավոտյան դրական դինամիկա են գրանցել եւ կայունացել են ֆոնդային բորսաներում վերջին երեք ամիսների տատանվողականության ֆոնին։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան մատակարարումները 1,5 դոլարով թանկացել են եւ կազմել 1128,8 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան մատակարարումները թանկացել են 0.04 տոկոսով եւ կազմել 14.3 դոլար մեկ ունցիայի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ներդրողները նախապատվությունը տալիս են ոսկուն՝ որպես ավելի հուսալի ակտիվ անկայուն ֆոնդային բորսաների պարագայում։ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բորսային ինդեքսները նավթի գնի նվազման ֆոնին երեքշաբթի սակարկություններն ավարտել են մինուսով։



























