Պակիստանում չեղարկվել են «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ընկերության բոլոր չվերթները։ Աշխատավորները գործադուլ են սկսել՝ բողոքելով ընկերությունը սեփականաշնորհելու կառավարության պլանների դեմ։
Աշխատակիցները նաեւ դժգոհ են ցածր աշխատավարձերից եւ սոցիալական ապահովագրությունից, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ Ընկերության ներկայացուցիչը հաստատել է չվերթները չեղարկելու փաստը։
Բողոքի ակցիաներն ընթանում են Պակիստանի տարբեր քաղաքներում։ Նախօրեին Կարաչիում ընկերության աշխատակիցների ցույցը ցրելիս ոստիկանության հետ բախումներից 2 աշխատակից է զոհվել։
Ոստիկանությունից հայտնել են, որ ստիպված են եղել ուժ գործադրել, քանի որ ցուցարարները փորձել են արգելափակել միջազգային օդանավակայանը։




























