Լոնդոնյան ICE բորսայում աճուրդի ընթացքում նավթի Brent տեսակի մեկ բարելի գինն ընկել է 33 դոլարից: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները:

Թեխասյան WTI-ն արժե 31.46 դոլար (5%-ով ավելի), ՕՊԵԿ-ի զամբյուղը՝ 28.36 դոլար:

Միաժամանակ, մոսկովյան բորսայում ամերիկյան արժույթն արժե 78.42 ռուբլի (նախորդ ցուցանիշից 1.25 ռուբլով պակաս), եվրոն՝ 86.78 ռուբլի (35 կոպեկով պակաս):

Ըստ Lenta-ի, փետրվարի 4-ի համար սահմանված փոխարժեքը, համապատասխանաբար, 79.26 եւ 86.51 ռուբլի է: