Հուլիսի 14-ից British Airways-ը կվերականգնի Լոնդոն-Թեհրան ուղիղ չվերթները: Այս մասին ասված է բրիտանական ավիաընկերության տարածած հաղորդագրությունում:
Ըստ ՏԱՍՍ-ի, թռիչքները կիրականացվեն շաբաթը վեց անգամ, Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից: Ավիահաղորդակցությունը վերականգնելու որոշումը կապված է Թեհրանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների վերացման հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ Իրանն ու ԱՄՆ-ն նույնպես բանակցություններ են վարում՝ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները վերականգնելու շուրջ:



























