Սիրիայում զոհված ռուսաստանցի ռազմական խորհրդականին հետմահու ներկայացրել են պետական պարգեւի։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Սիրիայում ռուս ռազմական խորհրդականը ռազմատեխնիկական համագործակցության միջպետական պայմանագրերի շրջանակներում իրականացնում էր Սիրիայի բանակին նոր զինատեսակները յուրացնելու համար օգնություն ցուցաբերելու իր առաջադրանքը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը ՊՆ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Սիրիայի զինվորական կայազորի վրա ԻՊ գրոհայինների իրականացրած ականանետային հարձակման հետեւանքով ռուսաստանցի սպան մահացու վիրավորում էր ստացել։ Նրան հետմահու ներկայացրել են պետական պարգեւի։




























