Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում թանկացել են 0.68 տոկոսով եւ կազմել 32.45 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։

Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մարտի մատակարարումներն էժանացել են 0.53 տոկոսով եւ կազմել 32.45 դոլար մեկ բարելի դիմաց։