ԱՄՆ ծառայությունների ոլորտում գործնական ակտիվության ինդեքսի դանդաղումը հանգեցրել է 2009թ.-ից հետո դոլարի ռեկորդային անկման։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Փետրվարի 3-ին կայացած սակարկությունների ընթացքում դոլարը հիմնական համաշխարհային արժույթների նկատմամբ թուլացել է 1.7 տոկոսով։
Թրեյդերները, ներդրողները եւ վերլուծաբանները մտահոգված են ծառայությունների ոլորտում գործնական ակտիվության մասին տվյալների կապակցությամբ, որը ընդհանուր առմամբ ԱՄՆ տնտեսության «ջերմաչափն» է։ Դոլարից հետո կտրուկ անկում են գրանցել ԱՄՆ պետական պարտատոմսերը, որոնք տարվա սկզբից ամենացածր ցուցանիշն են գրանցել, փոխանցում է Gazeta-ն։
Այդուհանդերձ թրեյդերները պատրաստ չեն միանշանակ խոսել տնտեսության մեջ վեկտորի փոփոխությունից եւ սպասում են գործազրկության մասին զեկույցին, որը դուրս կգա փետրվարի 5-ին։



























