ԱՄՆ Նորիսթաուն քաղաքի դատարանը հրաժարվել է դադարեցնել դերասան Բիլլ Քոսբիի դեմ քրեական գործը, որն մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ Մոնթգոմերիի շրջանի դատախազության տեղեկություններով՝ դերասանը 2004թ. հարբեցրել էր Թեմփլի համալսարանի աշխատակցուհի Անդրեա Քոնստթադին եւ նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացրել։ Ավելի վաղ 78-ամյա դերասանը հայտնել էր, որ ինտիմ կապի մեջ է մտել կնոջ հետ փոխադարձ համաձայնությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2005թ. իշխանությունները հրաժարվել էին Քոսբիին այդ գործով մեղադրանք ներկայացնել։ Ընդ որում, հաղորդվում է, որ այդ ժամանակ շրջանային դատախազի պաշտոնը զբաղեցնող Բրյուս Քասթորը համաձայնության էր եկել նրա փաստաբանի հետ եւ մեղադրանք չէր ներկայացրել։
Համաձայնության պայմանները հայտնի չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, դերասանը խոշոր գումար է վճարել։ Այդ կապակցությամբ ներկայիս դատախազը հայտնել է, որ իշխանություններն իրավունք չունեին մեղադրյալի հետ համաձայնության գալ։




























