ԱՄՆ-ը Իսրայելին 120 մլն դոլար կվճարի Գազայի սեկտորի հետ սահմանին թունելներն հայտնաբերելու եւ ոչնչացնելու նոր համակարգ ստեղծելու համար, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Financial Times-ը։
Թել Ավիվը հատկացվող գումարը կստանա 3 տարվա ընթացքում։ Պարբերականի տեղեկություններով իսրայելցիները նոր համակարգն անվանում են «Երկաթյա գմբեթ» (The Iron Dome) հակահրթիռային համակարգի ստորգետնյա անալոգ։
Նոր ստորգետնյա համակարգի ստեղծմանը կմասնակցեն Elbit Systems եւ Rafael Advanced Defence Systems իսրայելական ընկերությունները, որոնք մշակել են փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնող «Երկաթյա գմբեթը»։



























