Եվրահանձնաժողովն իր ձմեռային տնտեսական կանխատեսումներում 2016թ. համար Brent տեսակի նավթի միջին գինը բարելի դիմաց 54.2 դոլարից իջեցրել է մոտ 34 տոկոսով՝ 35.8 դոլար մեկ բարելի դիմաց։

2017թ. համար կանխատեսումները նույնպես էապես նվազել են՝ 58.8 դոլարից մինչեւ 42.5 դոլար մեկ բարելի դիմաց։

«Հաշվի առնելով 2016թ. հունվարին նավթի գների շարունակական անկումը՝ վերանայվել են Brent տեսակի  նավթի գների կանխատեսումները՝ նվազեցնելով մինչեւ բարելի դիմաց 35.8 դոլարի 2016թ. համար եւ 42.5 դոլարի 2017թ. համար»,- ասված  է փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եվրահանձնաժողովը նշում է, որ այդ տեխնիկական կանխատեսումը կարճաժամկետ  եւ միջնաժամկետ հեռանկարում մեծապես անորոշ է, որը պայմանավորված է մեծամասամբ աշխարհաքաղաքական լարվածությամբ։