Մարոկկոյի թագավոր Մոհամմեդ VI թագավորն արեւային կայան է բացել, որը 2020 թվականին ամբողջությամբ շահագործման հանձնելուց հետո աշխարհում ամենախոշորը կլինի:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, կայանը բացվել է Սահարա անապատում, Կասաբլանկայից հարավ-արեւելք: Այն 500 մեգավատտ էլեկտրաէներգիա է արտադրում, ինչը կարելի է համեմատել ԱԷԿ-ի հզորությունների հետ:

Բնապահպանները մտահոգություն են հայտնել, որ տուրբինների համար անհրաժեշտ ջուրը կարող է հանգեցնել մոտակա բնական ջրամբարների սպառվելուն:

Մարոկկոն ծրագրում է մինչեւ 2030 թվականն իր սպառած էլեկտրականության 52%-ը գեներացնել վերականգնվող էներգիայի միջոցով՝ այդպիսով նվազեցնելով նավթի եւ այլ էներգակիրների ներկրումը: