Նավթի ցածր գները կպահպանվեն ավելի երկարատեւ ժամանակաշրջան, քան նախկինում էր ակնկալվում: Այսպիսի կանխատեսում են արել ամերիկյան Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծաբանները:

Ըստ Bloomberg-ի, 2016 թվականի վերջին Brent տեսակի նավթի մեկ բարելը 29 դոլար կարժենա (նախորդ կանխատեսման մեջ այն 59 դոլար էր՝ մեկ տակառի դիմաց):

Lenta-ի փոխանցմամբ, Morgan Stanley-ում հայտարարել են, որ կանխատեսման փոփոխության պատճառը ցածր պահանջարկն ու ավելի բարձր առաջարկն է, քան բանկը նախկինում էր ակնկալում: Այս ամենը պետք է սահմանափակի նավթի շուկայի վերահավասարակշռությունը: