«Իսլամական պետության» ավելի քան 100 զինյալներ փախստականների անվան տակ ներթափանցել են Գերմանիա։ Այս մասին հայտնում է Berliner Zeitung-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր աղբյուրները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը քննարկել է այդ խնդիրը, փոխանցում է Lifenews-ը։

Ընդ որում, Մաասենը նշել է, որ ստուգումները ցույց են տվել, որ բոլոր կասկածյալները իրականում ջիհադականներ են եղել։