Հռոմի պապ Ֆրանցիկոսն ու Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը գալիք հանդիպման ժամանակ միասին չեն աղոթի: Այս մասին հայտնել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, միտրոպոլիտ Վոլոկոլամսկի Իլլարիոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Որքանով գիտեմ, արձանագրությամբ նախատեսված չեն որեւէ համատեղ աղոթքներ: Նրանք առհասարակ հանդիպելու են օդանավակայանում՝ այսինքն որեւէ պաշտամունքային, սրբազան տարածքից դուրս, ու հանդիպումը նախատեսում է զրույց ու հռչակագրի ստորագրում», -ասել է Իլլարիոնը:

Նա նաեւ հավելել է, որ Հռոմի պապն ու պատրիարք Կիրիլը քննարկելու են մի շարք հարցեր՝ այդ թվում միջազգային ահաբեկչության խնդիրը ու հավանաբար անդրադառնալու են նաեւ ժամանակակից աշխարհում քրիստոնեության խնդիրներին: