Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին: Ոմանք բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում ավտոբուսի պայթյունը 2005 թվականի ահաբեկիչների հարձակումների կրկնություն են համարել:
Ըստ AP գործակալության, պայթյունը որոտացել է Ջեքի Չանի եւ Փիրս Բրոսնանի մասնակցությամբ The Foreigner (Օտարականը) ֆիլմի նկարահանումների ժամանակ, Լամբեթի կամրջի վրա, որը փակ է եղել պատահական անցորդների համար:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լոնդոնցիները դժգոհություն են հայտնել, որ նկարահանումների մասին նախապես չի հայտարարվել: Ոմանց դա հիշեցրել է 2005 թվականի հուլիսի 7-ի իրադարձությունների մասին, երբ ահաբեկիչներն ավտոբուս եւ մետրոյում երեք գնացք պայթեցրեցին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունների հետեւանքով 52 մարդ զոհվեց, 700 հոգի վիրավորվեց:




























