Եվրասիական տնտեսական միությունը կարող էր դուրս գալ դեղերի արտադրության որակական այլ մակարդակ: Այդ մասին փետրվարի 8-ին Մոսկվա-Աստանա-Երեւան մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնել է միկրոէկոնոմիկայի եւ ինտեգրացիայի հիմնական ուղղությունների հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:   

Հայաստանի համար ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն էֆեկտը երեւում է նաեւ այստեղ.   2015-ին Հայաստանից Բելառուս դեղամիջոցների արտահանումն աճել է   24 տոկոսով, Ղրղզստան` 90 տոկոսով: Պարզ է, որ բացարձակ ծավալները փոքր են մնում, բայց դինամիկան միասնական շուկայի զարգացման ներուժի մասին է վկայում, հավելել է նախարարը: 

ԵԱՏՄ-ի երկրներն արդեն պայմանավորվել են, որ ցանկացած դեղամիջոց, որն արտադրված կլինի միջազգային GMP ստանդարտի համաձայն, ազատորեն կշրջանառվի Եվրասիական միությունում: