ԱՄՆ-ը մտադիր է ավելի շատ միջոցներ տրամադրել իր բանակի տեխնիկական զինմանը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Financial Times-ին:

Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ ռազմական տեխնոլոգիաների ֆինանսավորման ավելացումն անհրաժեշտ է Ռուսաստանին եւ Չինաստանին հաջողությամբ դիմակայելու համար: 

«Մենք պիտի պատրաստ լինենք հակահարված տալու բարձր տեխնոլոգիական թշնամուն», — հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: 

Քարթերի կարծիքով, Պենտագոնը պիտի հատուկ ուշադրություն հատկացնի պաշտպանական ոլորտում տեխնոլոգիաների զարգացմանը: Նրա խոսքով, մոտակա տարիներին ԱՄՆ-ը բոլորովին այնպես չի պատերազմելու, ինչպես ավելի վաղ Իրաքում կամ Աֆղանստանում: 

Այսպես, մոտ ժամանակներս, Պենտագոնն ավելի շատ ներդրումներ կանի այնպիսի նորարարությունների մեջ, ինչպիսին է, օրինակ, անօդաչու տախտակամածային  X-47B թռչող սարքը: Կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ ապագան պատկանում է նման սարքերին: