Անհայտ անձը Լոնդոնում ինքնահրկզիվել է արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ դքսուհի Քեթրինի նստավայր Քենսինգթոնյան պալատի մուտքի մոտ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mirror-ը։

Երբ իրավապահները մոտեցել են պալատին, արդեն ուշ է եղել, եւ տղամարդուն օգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել։ Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է։

Տղամարդու անունը հայտնի չէ, քանի որ ոստիկանությունը դեռ պարզում է նրա ինքնությունը։  Ենթադրվում է, որ նա Լոնդոնի կենտրոնական հիվանդանոցի հիվանդներից է եղել, ով միջադեպի գիշերը փախել էր պալատից։

Դուքսն ու դքսուհին միջադեպի պահին տանը չեն եղել։