Իրաքի Զինված ուժերը ԱՄՆ կոալիցիայի հետ համատեղ վերականգնել են Էր Ռամադի քաղաքի նկատմամաբ ամբողջական վերահսկողությունը՝ ԻՊ գրոհայիններին դուրս մղելով քաղաքամերձ տարածքներից, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը։

Կոալիցիայի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ քաղաքի տարածքում «հազարավոր» ինքնաշեն սարքեր են մնում, եւ պահպանվում է գրոհայինների հարձակման վտանգը։

Հաղորդվում է, որ Էր Ռամադին ԻՊ հսկողության տակ է անցել 2015թ. մայիսին, փոխանցում է Gazeta-ն։