Հնդկաստանի Հարյանայի նահանգում 30 մեքենաների մասնակցությամբ ավտովթարից 4 մարդ է զոհվել, փոխանցում է NDTV-ն։

Առաջին մեքենան բախվել է մայրուղու մեջտեղում փչացած բեռնատարին, եւ այդ վթարը բախումների շղթա է ստեղծել։  Մեքենաների վարորդները բախված մեքենաները չեն նկատել թանձր մառախուղի պատճառով։

Հնդկաստանում ամեն տարի ավտովթարներից մահանում են հազարավոր մարդիկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։