Համաշխարհային բանկը մինչեւ 2016-ի հունիսը որոշում կկայացնի Ադրբեջանին   Բաքու-Շեմախա ավտոճանապարհի ընդլայնման համար 140 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին   Trend-ին հայտնել են Բաքվում ՀԲ-ի ներկայացուցչությունից: 

 «Ադրբեջանի կառավարությունը պաշտոնական հարցումով դիմել է ՀԲ-ին` Բաքու-Շեմախա ավտոճանապարհը մինչեւ չորս գիծ ընդլայնելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորման համար: Որոշումը կկայացվի մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը  (ՀԲ-ի ֆինանսական տարին ավարտվում է հունիսի  30-ին)», - ասել են ներկայացուցչությունից:

Ակնկալվում է, որ վարկի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները կընթանան մարտին: 

Բաքու-Շեմախա ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են ավտոմայրուղիների վերակառուցման երրորդ նախագծի շրջանում: