Ֆրանսիայի հարավում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը, երկու երեխա զոհվել է, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով BBC News-ին:
Պորտալի տվյալների համաձայն, ավտոբուսը շրջվել է չորեքշաբթի առավոտյան` Դուի դեպարտամենտի ավտոճանապարհին: Վթարի հետեւանքով երկու 15-ամյա պատանի է զոհվել: Վարորդը եւ եւս երեք դպրոցական աննշան վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ ներկայումս ճշգրտորեն հայտնի չէ, թե արդյոք ՃՏՊ-ին մասնակցել է տրանսպորտային այլ միջոց:





























