Սասեքսի համալսարանի կենսաբանները պարզել են, որ ձիերը կարող են արձագանքել մարդու դեմքի արտահայտությանը։ Հետազոտությունը հրապարակվել է Biology Letters ամսագրում։

Սասեքսի 5 ձիաբուծարանների 28 ձիերին տարբեր մարդկային տարբեր միմիկաներ արտահայտող լուսանկարներ են ցույց տվել։Երբ ձին դեմքի չար արտահայտություն ունեցող մարդու լուսանկար է տեսնում, նրա սրտի կծկումների հաճախականությունը մեծանում է։ Բացի այդ, ձիերը չարություն արտահայտող լուսանկարներին նայել են միայն ձախ աչքով։ Ճիշտ այդպես բարկացած մարդուն նայում են շները։ Գիտնականները ենթադրում են, որ սպառնացող կամ սարսափելի օբյեկտների մասին տեղեկությունը մշակում է կենդանիների ուղեղի աջ կիսագունդը, ինչը ձիերի եւ շների մոտ նման վարք է ձեւավորում։

Հետազոտության հեղինակ Քարեն Մաքքոմբը պարզաբանում է. «Մարդկային դեմքի արտահայտությանն արձագանքելու ձիերի ունակությունը կարող է բնածին լինել, քանի որ նրանց էվոլյուցիան սերտորեն կապված է մարդկանց հետ»,- փոխանցում է Gazeta-ն։