Եգիպտոսի Բենի Սուեյֆ նահանգում ուղեւորատար գնացքը գծերից դուրս է եկել, ինչի հետեւանքով առաջին 2 վագոնները կողաշրջվել են, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով Youm7-ը։

Ասուանից Կահիրե ուղեւորվող գնացքը բախվել էր ցեմենտի բլոկին։ Միջադեպից տուժել է 61 մարդ, որոնցից 37-ը հոսպիտալացվել են։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, շտապ օգնության աշխատակիցները եւ իրավապահները։