Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակին նամակ է գրել՝ հայտնելով, որ հրաժարվում է թիկնապահներից։ Այս մասին Սահակաշվիլին գրել է իր Facebook-ում։ Նրա անվտանգությունը ապահովում էր «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումը։
«Ես ոչ ոքից եւ ոչնչից չեմ վախենում եւ այսուհետ Օդեսայով ու ողջ երկրով տեղաշարժվելու եմ առանց թիկնապահների»,- գրել է Սահակաշվիլին՝ նշելով, որ նման քայլի է գնացել վերջին իրադարձությունների ֆոնին եւ ելնելով իր ունեցած տեղեկություններից։ Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, նահանգապետը չի նշել։





























