Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը՝ անձնակազմի 3 անդամների հետ, Լերոս կղզուց ոչ  հեռու մեկնարկած զորավարժությունների ընթացքում անհետացել է Էգեյան ծովում։ Այս մասին հայտնել է ռազմական նավատորմի գլխավոր շտաբը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Pronews.gr կայքը։

Հաղորդվում է, որ ուղղաթիռի հետ կապը խզվել է ժամը 2։45-ին։  Անձնակազմը զորավարժությունների ընթացքում անսարքությունների մասին ոչինչ չի հաղորդել։

Այս պահին Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռները եւ ինքնաթիռները շարունակում են որոնումները։