Հունաստանում գտել են Էգեյան ծովում զորավարժությունների ժամանակ անհետացած ուղղաթիռի բեկորները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Pronews.gr կայքը։

Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է Կինարոս կղզում։ Անձնակազմի բոլոր 3 անդամները զոհվել են։

Կայքը հայտնում է, որ անձնակազմը փորձառու է եղել, սակայն ուղղաթիռը երկար շահագործելու պատճառով կարող էր անսարքություն առաջանալ։

Կործանման պատճառները պարզվում են։

Հիշեցնենք, որ Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը՝ անձնակազմի 3 անդամների հետ, Լերոս կղզուց ոչ  հեռու մեկնարկած զորավարժությունների ընթացքում անհետացել էր Էգեյան ծովում։