Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին անընդունելի է համարում Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի արձագանքը, ով պաշտպանել էր 17-ամյա երիտասարդի վրա կրակած ոստիկաններին։ Այս մասին Սահակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում։

«Բացարձակ անընդունելի է տղայի մահվան կապակցությամբ ՆԳ նախարարի արձագանքը։ Անբարոյական եւ վայրենաբարո է անգամ սփոփանքի խոսքեր չհնչեցնելը։ Լավ է գոնե ավելի ուշ Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Դեկանոիձեն ցավակցություն էր հայտնել եւ հեռացրել ոստիկաններին»,- ասել է Սահակաշվիլին։

Նշենք, որ փետրվարի 10-ին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը արդարացրել էր Կիեւում BMW մակնիշի մեքենան հետապնդելիս ոստիկանների գործողությունները։

Իրավապահները փետրվարի 7-ի  գիշերը BMW մակնիշի մեքենան հետապնդելիս հրազեն էին գործի դրել, ինչի հետեւանքով զոհվել էր մեքենայի 17-ամյա ուղեւորը։ Ոստիկանության տեղեկություններով՝ մեքենան զարգացրել էր 190 կմ/ժ արագություն եւ դուրս էր եկել հանդիպակաց գիծ, իսկ ոստիկանները կրակել են միայն անիվներին։