Foil Skis ընկերությունը ներկայացրել է մարզական ինտենտարի հավաքածու: Ինչպես հայտնում է Luxurylaunches–ը, այն ներառում է լեռնային դահուկների մի քանի մոդելներ՝ Oro-Nero, Rossastro, Bianco եւ Moca: Դրանք ստեղծելու համար օգտագործվել են փայտի հազվագյուտ տեսակներ: Կոմպլեկտի գինը 50 հազար դոլար է:
Դահուկների ամրակցումները պատրաստված են ալյումինիումից եւ ծածկված՝ թանկարժեք մետաղներով՝ պլատինով ու ոսկով: Դահուկների վրա կարելի է փորագրել տիրոջ անունը: Կոմպլեկտում կա նաեւ հատուկ պատյան, հայտնում է Lenta-ն:
2014 թ. դեկտեմբերին բրիտանական Goldgenie ընկերությունը ստեղծել էր հեծանիվ՝ 24 կարատանոց ոսկու ծածկով: Ամենաթանկ «ոսկյա» հեծանվի գինը 250 հազար ֆունտ էր ( մոտավորապես 400 հազար դոլար)
Ոսկով պատված են դրա բոլոր մասերը՝ այդ թվում շղթայի յուրաքանչյուր օղակը: Իսկ նստատեղի վրա փափուկ կաշի էր «Սան Մարկո » սահմանափակ շարքից, շրջանակն էլ՝ ադամանդներով զարդարված: Գնորդները նաեւ կարող են պատվիրել ղեկի ու նստատեղի լրացուցիչ մշակում՝ կաշվով կամ թանկարժեք քարերով:





























