Պակիստանում հնագետները հայտնաբերել են 1.1 մլն տարի առաջ մահացած ստեգոդոնի ժանիք։ Այս մասին ասված է «Դոոն» թերթի կայքում։

Փենջաբի համալսարանի կենդանաբանության դեպարտամենտի ղեկավար Մուհամմադ Աքհթարի խոսքով՝ հայտնագործությունն արվել է Քհարիյանի քաղաքից ոչ հեռու։

Ժանիքը պատկանում է ստեգոդոնի հասուն առանձնյակի, որի նախնիներն Ասիայում ապրել են 5.3-2.3 մլն տարի առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ժանիքը, որը Պակիստանի տարածքում հայտնաբերվածներից ամենախոշորն է, ունի ավելի քան 2.4 մ երկարություն, իսկ տրամագիծը կազմում է 20 սմ։

Ժամանակին այս կենդանիները համարվում էին փղերի եւ մամոնտների նախնիները, սակայն հետո ապացուցվել էր, որ ստեգոդոնները սերունդներ չեն թողել։ Նրանց վերջին  գաճաճ պոպուլյացիան ապրում էր Ինդոնեզիայի Ֆլորես կղզում եւ մահացել է 12 հազար տարի առաջ։