Պակիստանի Սինդ նահանգում բեռնատարի եւ գնացքի բախման հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, որոնցից ութը ազգականներ էին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Daily Times-ին:

Mazda բեռնատարի վարորդը, որում մոտ 20 մարդ կար, փորձել է կտրել-անցնել երկաթգիծը: Ֆարիդ Ճեպընթացի գնացքը բախվել է բեռնատարին եւ իր հետ քարշ է տվել  մոտ   1,5 կմ: Զոհվածների մարմինները եւ վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Գնացքի անձնակազմը չի տուժել:  Լոկոմոտիվն աննշան վնասվածքներ է ստացել եւ կուղարկվի Կարաչի` վերանորոգման:   

Պակիստանի վիճակագրության բյուրոյի տվյալներով, երկրում ամեն տարի միջինն ավելի քան ինը հազար ճանապարհային պատահար է տեղի ունենում, որոնց հետեւանքով մոտ հինգ հազար մարդ է զոհվում: ՃՏՊ-ի պատճառը հիմնականում լինում է վնասված ճանապարհային ծածկույթը եւ վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը: