Մեքսիկայում հավատացյալները տեսել են Հռոմի Ֆրանցիսկոս պահի կատաղության եզակի նոպան այն բանից հետո, երբ Մորելիա քաղաքի արեւմտյան մասում գտնվող մազադաշտում իր ելույթից հետո անհայտ երիտասարդը քաշել է պոնտիֆիկի հագուստը եւ փորձել սելֆի անել: Հռոմի պապը քիչ է մնացել ընկնի իր դիմաց գտնվող հաշմանդամի սայլակով տղամարդու վրա, հաղորդում է dailymail.co.uk-ն:

Թիկնազորի շնորհիվ, պոնտիֆիկը կարողացել է մնալ ոտքի վրա եւ համբուրել տղամարդու գլուխը, բայց չի թաքցրել իր վրդովմունքը: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն ասել է. «Մի եղիր եսասեր, պետք չէ լինել եսասեր»:

Նա եւս մի քանի րոպե շարունակել է ձեքով ողջունել մարզադաշտում գտնվողներին, ապա հեռացել է ոչ թե զրահապատ «պապամոբիլով», այլ բաց մեքենայով, հաղորդում է RG-ն: