Alaska Airlines ընկերության Boeing 737 օդանավը, որը Սիեթլ էր ուղեւորվում, վերադարձել է Վաշինգթոն օդաչուի խցիկում ծխոտման պատճառով, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Airlive–ը;
Օդանավը վայրէջք է կատարել Վաշինգթոնի Դալեսի անվան օդանավակայանում՝ անձնակազմից ծխոտման մասին տվյալներ ստանալուց հետո: Նշում են, որ հաղորդագրությունը ստացվել է թռիչքը սկսելուց 5-10 րոպե հետո, օդանավը վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանից 30 մղոն հեռավորության վրա:
Վայրէջքից հետո բժիշկները անձնակազմին տեղփոխել են հիվանդանոց՝ բուժզննման համար , իսկ ուղեւորներին մեկ այլ չվերթով Սիեթլ են ուղարկել: Միջադեպի պատճառները ճշտվում են:





























