Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 17-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց դեսպան Սարգսյանին` ՇՀԿ -Հայաստանի համագործակցության մեջ մեծ ավանդ ներդնելու համար՝ նորանոր հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Սարգսյանը, իր հերթին, շնորհավորեց Ռաշիդ Ալիմովին ՇՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ այս հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից: Նա հույս հայտնեց, որ հետագայում ՀՀ եւ ՇՀԿ հարաբերություններն ավելի կխորանան՝ անցնելով որակական նոր մակարդակի։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ՀՀ-ՇՀԿ գործընկերային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նշենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանի եղբայրն է: