Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում Virgin Australia ավիաընկերության ուղեւորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել։

Վայրէջքի պատճառը օդանավում առկա ռումբի մասին տեղեկություններն են եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները։

Մասնագետները զննել են օդանավը։ Պայթուցիկ սարքի որեւէ հետք չի հայտնաբերվել։

Թե կոնկրետ ինչ օդանավ է վայրէջք կատարել, եւ քանի ուղեւոր է եղել սրահում, հայտնի չէ։